Վանաձոր քաղաքում կրկին իրականացվում են փողոցների նշագծման աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն: Հետիոտնային անցումները սակայն նախորդ տարվա սպիտակ գույնի փոխարեն այս տարի ներկվում են դեղին գույնով:
Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության եւ բարեկարման բաժնի փոխանցմամբ, նշագծումները իրականացվում են տարին 2 անգամ, քանի որ անորակ ներկանյութի եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ներկանյութը շուտ է անհետանում եւ կատարվում է լրացուցիչ ներկում:
Նշագծումների համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 8 մլն դրամ գումար: Վարորդներն ու վանաձորցիները նշում են, որ հետիոտնային անցումները դեղին գույնով ներկելը ավելի հաճելի է: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցների վստահեցմամբ, ձեռք բերված ներկանյութը որակյալ է, ու այն երկար կծառայի:




























