Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոր մամուլի քարտուղար ունի: NEWS.am-ը Տրանսպորտի նախարարությունից տեղեկանում է, որ նախարարի հրամանով նրա մամուլի քրատուղար է նշանակվել Անժելա Մարտիրոսյանը, ով ի դեպ, Բեգլարյանի մամուլի քրատուղարն էր նաեւ նրա` քաղաքապետ եղած ժամանակ:

Ի դեպ, Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքում եւս  որպես մամուլի քարտուղար նշված է Անժելա Մարտիրոյանի անունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Կառավարության կազմի ձեւավորումից հետո նորանշանակ նախարարների հետ չեն աշխատելու արդեն նախկին նախարարների մամուլի քարտուղարները:  Աշխատանքից ազատվելու դիմումի մասին առաջինը հայտարարել էր Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Նրա փոխարեն նախարար Գագիկ Բեգլարյանը մտադիր էր նշանակել Անժելա Մարտիրոսյանին, ով Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր Գագիկ Բեգլարյանի՝ քաղաքապետ աշխատած ժամանակ: