Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ աշնանը քաղաքական դաշտում սպասվում են վերադասավորումներ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Սակայն ինչ վերադասավորումների մասին կարող է լինել խոսքը, եթե ներկայումս ձեւավորված է մի ստատուս քվո, որը ըստ էության չի թողնում հավելյալ վերադասավորումների տեղ: Վերադասավորման երկու տարբերակ կա` կամ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասնական թեկնածու են ձեւավորում, կամ էլ ԲՀԿ-ն, այսպես ասած, այլընտրանքից վերադառնում է իշխանություն եւ հայտարարում է Հանրապետականին սատարելու մասին: Վերադասավորման այլ տարբերակ կարծես թե չի մնացել, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության դաշտում: Վերադասավորումները կախված են նրանից, թե ինչի շուրջ եւ մինչեւ ինչքան կպայմանավորվեն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, եւ ինչ չն կարողանա կիսել: Ըստ դրա էլ աշնանը կձեւավորվի քաղաքական գործընթացների առանցքային տրամաբանությունը:
Այնպես որ, խորհրդարանական ընտրություններից հետո արդեն նախագահական ընտրություններում կարծես թե մեծ գաղտնիքներ առանձնապես չեն մնացել»,- գրում է «Ժամանակը»:




























