ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հետապնդումները ազատ մամուլի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ղրղզստանի ԱԳ նախարարին հղած նամակում Հարաշտին գրել է, որ «լրագրողների նկատմամբ բռնությունները վերջին ամսվա ընթացքում աճել են», եւ ղրղըզական կառավարությունը «պետք է հրապարակավ ընդունի անվտանգության ճգնաժամը»:
ԵԱՀԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը հետեւել է ղրղըզ լրագրողների դեմ վերջերս տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում՝ Գենադի Պավլյուկի սպանությանը Ղազախստանում: Շուրջ մեկ շաբաթ առաջ Պավլյուկին` ձեռքերն ու ոտքերը կապած, Ղազախստանում վայր էին նետել բարձրահարկ շենքից, ինչի հետեւանքով նա դեկտեմբերի 22-ին մահացել էր:




























