Պաղեստինցիների 8 տարի առաջ վախճանված առաջնորդ Յասիր Արաֆաթը թունավորված է եղել: Լոզանում միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիօտնականները մեծ քանակությամբ   պոլոնիա-210 են հայտնաբերել նրա անձնական իրերում, ինչպես նաեւ արյան եւ քրտինքի կաթիլներում, որոնք մնացել էին նրա շորերի վրա: Այդ մասին հայտնել է քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Մասնագետները կարծում են, որ Արաֆաթին այն դիտմամբ են տվել: Ինչպես նշում է  «ԱիՖ»-ը, Արաֆաթի թունավորման լուրերը մամուլի կողմից շահարկվում են  նրա մահվան այս 8 տարիների ընթացքում: Սակայն ֆրանսիացի մասնագետների փորձաքննությունն այդ վարկածի ապացույցները չի գտել:  

Ինչպես հայտնում է  «Ալ Ջազիրան», մինչեւ 2004 թվականի հոկտեմբերն Արաֆաթը գտնվել է լավ վիճակում: 2004 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվել է Յասիր Արաֆաթի լուրջ հիվանդության մասին, հաջորդ օրը Իսրայելը Արաֆաթին արտասահման տանելու թույլտվություն է տվել մասին, եւ հոկտեմբերի 29-ին նա տեղափոխվել է Փարիզի մոտ գտնվող Կլամայի Պերսի հիվանդանոցո` քաղցկեղի կամ թունավորման կասկածանքով:

Արաֆաթի վիճակը վատանում էր ամեն ժամ: Հետո կոմայի մեջ էր ընկել: Նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան անջատել էին կենսաապահովման սարքերը: Ըստ տեղեկության`Արաֆաթի մահվան պատճառ է դարձել լյարդի ցերոզը: Այլ վարկածով Արաֆաթը մահացել է ՁԻԱՀ-ից: 

Պաղեստինյան աղբյուրներն Արաֆաթի մահվան համար բազմիցս մեղադրել են Իսրայելին: