Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը:
Արթուր Միսակյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 4-ին Հրազդան քաղաքում: 2000թ. ավարտել է Հրազդանի թիվ 4 միջն. դպրոցը: 2000-2005թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը: 2005-2007թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը:
Մինչ այս Ա. Միսակյանը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես փորձագետ:



























