Երեւանում, այսօր` հուլիսի 5-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Ֆրունզե փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկում ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Ա. Հարությունյանը իրեն պատկանող բնակարանի ննջարանում խարույկ էր վառել:

Չի հաղորդվում, թե ինչ նպատակով է քաղաքացին սեփական ննջանարում խարույկ վառել: