Երեւանում, հուլիսի 5-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Ղափանցյան փողոցի թիվ 18/2 շենքի բակում նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը: Մասնագետը հայտնաբերել է «շախմատ» տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:


























