Հուլիսի 5-ին, ժամը 01.19-ին, ՀՀ ԱԻՆ Ստեփանավանի ՀՓՋ-ից  ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Անտառային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող   հանգստյան տան առանձնասենյակներից մեկում հրդեհ է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ անձի կողմից հրկիզվել է նշված առանձնասենյակը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.00-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: