Հուլիսի 5-ին, ժամը 18.20-ին,   ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արթուր Ի.-ն եւ հայտնել, որ հորաքրոջ տանից գողություն է կատարվել եւ գողին բռնել են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 18.40-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արսեն Գ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ին, բաց դռնից մուտք է գործել 70-ամյա Սիլվա Հ.-ի բնակարան եւ նրա ներկայությամբ հյուրասենյակի աթոռի վրայից բացահայտ հափշտակել Արթուր Ի.-ի հագուստները, որի գրպանում եղել են ավտոմեքենայի եւ տան բանալիները եւ 7 հազար դրամ:

Արսեն Գ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: