Հուլիսի 5-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արտակ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հուլիսի 4-ին, ժամը 15.50-ի սահմաններում, իր «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմե քենայով Մեծամորի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա մի կնոջ եւ պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:


























