Հուլիսի 5-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի  ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Վերին Արտաշատ գյուղից  բերման են ենթարկել 27-ամյա Զոհրապ Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նույն գյուղի սկզբնամասում վերջինս վիճաբանել է 24-ամյա ծնված Գարիկ Փ.-ի հետ եւ հարթաշուրթով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք:

Գարիկ Փ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: