Հուլիսի 4-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երեւանից բերման է ենթարկվել 28-ամյա, նախկինում դատված Վարդան Մ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 5-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխվել 20-ամյա Զավեն Վ.-ին, որը 2011թ. հունիսի 17-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























