Հուլիսի 4-ին, ժամը 04.00-ին,  Ներքին Շենգավիթի 12-րդ եւ 6-րդ փողոցների խաչմերուկում  «ԲՄՎ-318»   մակնիշի ավտոմեքենա է բախվել է թիվ 39/2 շենքի պատին: Բախման հետեւանքով «ԲՄՎ-318»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  հուլիսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԶԻԼ-ՄՄԶ-554/Մ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գյումրի-Կապս ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:

Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԶԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի: Վթարի  հետեւանքով «ԶԱԶ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  Սարուխան-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ծառին եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 5-ին, ժամը 03.00-ի սահմաններում,  Արմավիր-Գյումրի ճանապարհի 77-րդ կմ-ին  «ԳԱԶել-2705»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել բետոնե պարսպին, ինչի հետեւանքով ուղեւորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում,  Ճամբարակ-Սեւան ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ՎԱԶ-2106»-ի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում,  Երեւան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենայի: «Օպել Վեկտրա»-ի 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Հուլիսի 5-ին, ժամը 22.30-ին,  «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կուրղինյան եւ Շրջանային փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գառնի-Գողթ ճանապարհի 4-րդ կմ-ին  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 5-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: