Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման եւ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, փակ կլինի հուլիսի 8-ի առավոտյան ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթեւեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:



























