Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 9-18-ը արձակուրդի ընթացքում մի քանի օր կանցկացնի եվրոպական ախտորոշիչ կենտրոններից մեկում` պրոֆիլակտիկ բուժզննություն անցնելու համար, իսկ արձակուրդի հիմնական մասը ընտանիքի հետ կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում: Նա հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ ՀՀ վարչապետի` 2012 թվականի հուլիսի 9-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը»:
Նշենք, որ հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են, ուստի արձակուրդը կտեւի ոչ թե 10 օր, այլ երկու շաբաթ:
Ի դեպ, վերջին տարիներին Տիգրան Սարգսյանը արձակուրդ չէր մեկնել, կարճատեւ հանգիստ էր ունեցել, որն անց էր կացրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Տիգրան Սարգսյանը Կառավարության անդամներին կոչ էր անում հանգիստը անցկացնել Հայաստանում եւ ԼՂՀ-ում:



























