Հայաստանի տարածքում 2012 թ. 6 ամիսների ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1066  պատահար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ 118 մարդ  զոհվել է, 1556-ը՝  ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ թվում՝ վրաերթի 329 դեպք, ինչի հետեւանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  Մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է  վրաերթի 93 դեպք, ինչի հետեւանքով զոհվել է 6 երեխա, իսկ 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: