Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 23 ա շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերվել է մարդու դիակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ`  հուլիսի 9-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 23 ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերվել է 75-ամյա Ա. Գրիգորյանի դին: