Երեւանի Րաֆֆու փողոցում՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտակայքում «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 20.23-ին: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այրվել է Ա. Ավետիսյանին պատկանող «ՌԱՖ» մակնիշի 67 ՕՏ 742 պետհամարանիշով ավտոմեքենան: Վարորդ` 1978թ. ծնված Ա. Ավետիսյանը հոսպիտալացղվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստացել է առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հուլիսի 9-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Րաֆֆու փողոցում՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտակայքում, այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ ՃԿԿ օպերատիվ խումբը: