Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել 35-ամյա մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.10-ի սահմաններում, անհայտ անձը «Հաղթանակի 40-ամյակին» նվիրված զբոսայգու մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 18-ամյա Նարեկ Ա.-ն:
Նարեկ Ա.-ն ձերբակալված է:


























