Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, հուլիսի 9-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Գեղամ Հ.-ին, ով խոստովանել է, որ հունիսի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, 47-ամյա Անդրանիկ Մ.-ի տան բակում գտնվող պահեստամասերի միջից գողացել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 2 լիսեռ եւ 1 վառելիքի պոմպ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ձայներ լսելով՝ դիմել է փոխուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: