«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, այսօր` հուլիսի 10-ին, մեկնարկել է «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, տեղի կունենա հուլիսի 10-12-ը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոռեժիսորներին եւ կինոարտադրությանը/համատեղ կինոարտադրությանը Արեւելյան Գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Նախորդ հինգ տարիներին ՌԱՍ ֆորում ներգրավել է ավելի քան 200 մասնակիցների: Ամեն տարի 12 անկախ նախագծեր են ներկայացվել ֆորումին եւ վերջիններիս ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ստանալ ոլորտի մասնագետների հետ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային դասախոսությունները:

Համատեղ Արտադրության ֆորումի 6-րդ մեկնարկը անկյունաքարային է ՌԱՍ նոր ծրագրի համար, որն իրականացվում է Եվրոպական Միության (ԵՄ) աջակցությամբ Արեւելյան Գործընկերության Մշակույթային ծրագրի միջոցով` «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի գործընկերներն են INTERFILM-ը (Ուկրաինա), Պրոմեթեյ Կինոարվեստի Կենտրոնը (Վրաստան) եւ Ինտերնյուսը (INTERNEWS) (Հայաստան) հետ գործընկերությամբ:

Ֆորումի առանցքային նպատակն է կառուցել միջսահմանային համագործակցություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանի եւ Եվրամիության երկրների միջեւ: Այդ երկրների սկսնակ կինոգործիչները, ովքեր ներկայացրել են դեռեւս զարգացման փուլում գտնվող լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ծրագրեր, մրցութային հիմունքներով հրավիրվել են մասնակցելու ՌԱՍ-ի եռօրյա ֆորում-դասընթացներին:

Դիմումների ընդունումը հայտարարվել էր մայիսի սկզբին եւ վերջնաժամկետ էր հունիսի 12-ը: Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրանիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների 21 դիմումները վերանայվել եւ ընտրվել են հայաստանյան եւ միջազգային կինոյի մասնագետների կողմից:

Մասնակցելու են հրավիրված ներոնշյալ նախագծերը.

«Ուրիշ Դրախտ». ռեժ-Նանա Ջանելիձե, պրոդ.- Եկատերինա Ջոջուա(Վրաստան)

«Կիսանդրին». ռեժ. Միզգին Մուջե Արսլան, պրոդ. Սիրին Գուվեն (Թուրքիա)

«Ձեռքերը Վեր» ռեժ. Կետի Մաչավարիանի, պրոդ. Սոպո Բազգաձե (Վրաստան)

«Ազատարարը». ռեժ. Ալեքսանդր Կոլբիշեւ, պրոդ. Արմեն Գասպարյան (Բելոռուսիա, Հայաստան)

«Փշեր ու Վարդեր». ռեժ. Ալլա Լիմանսկայա, Օլգա Կազակ, պրոդ. Վիչեսլավ Չեբոտար (Մոլդովա)

«Ցեղը». ռեժ. Միրոսլավ Սլաբոշպիցկի, պրոդ. Իգոր Սավուչենկո (Ուկրաինա)

«Ռնգեղջյուր». ռեժ. Օլեգ Սենցով, պրոդ. Օլգա Ժուրժենկո (Ուկրաինա)

«Զբոսանք Պարանի Վրայով». ռեժ. Լեւոն Մինասյան, պրոդ. Վարդան Հովհաննիսյան, Իննա Սահակյան, Աստղիկ Սայադյան (Հայաստան / Ֆրանսիա)

«Հարդենբերգի Ականատեսը». ռեժ. Արամ Շահբազյան, պրոդ. Օֆելյա Հարությունյան (Հայաստան)

Եռօրյա ֆորումի օրակարգը կներառի կարճատեւ դասընթացներ ոլորտի ճանաչված դասախոսների եւ հրավիրված այլ անվանի բանախոսների մասնակցությամբ: Դասընթացը կապահովի ռեժիսորներին եւ պրոդյուսերների ընտրված ծրագրերի նորարարական հնարավորություններով համագործակցության եւ կարիերայի զարգացման համար: Օրակարգը կներառի նաեւ դասախոսների հետ մասնակիցների համար անհատական հանդիպումներ:

Ֆորումի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն կստանան ՌԱՍ Գլխավոր Կոմիտեին` աշխարհի տարբեր երկրների միջազգային կինոփառատոնների եւ ֆիլմերի ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնել իրենց նախագծերը: Ներկայացումները (pitchings) մրցութային են եւ լավագույն նախագիծը կարժանանա 5000 եվրոյի դրամական պարգեւի: Եվս երկու դրամական պարգեւներ 3,500 եվրոյի չափով կշներհվեն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հանդուրժողականությանն ու համընդհանուր սոցիալական խնդիրներին վերաբերող կինոնախագծերի հեղինակներին: Դրամական պարգեւների գերակա նպատակն է աջակցել զարգացման փուլում գտնվող նախագծերին, որոնք ֆիլմի մշակման փուլում ամենաբարդ փուլերից են, բայցեւ այն փուլն են, երբ արդեն ձեւավորվում է ֆիլմի գեղարվեստական ձեւը եւ բովանդակությունը: