Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկին` Եվա Ռաուզինգին մահացած են հայտնաբերել Լոնդոնի կենտրոնում գտնվող իր տանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով  բրիտանական  ԶԼՄ-ներին: Նա «TetraPak» փաթեթավորման շնորհիվ միլիարդների կարողություն կուտակած ընտանիքի ներկայացուցիչն է:

48-ամյա կնոջ մահվան պատճառը  թմրանյութերի չափաքանակի գերազանցումն է եղել: Նշվում է, որ նա մահացել է երկուշաբթի, բայց այդ մասին հայտարարվել է միայն այսօր: Կնոջ դին հայտնաբերվել է Լոնդոնի հեղինակավոր Բելգրավյա թաղամասում նրա ընտանիքին պատկանող տանը:

Ոստիկանությունն այնտեղ ձերբակալել է նաեւ 49-ամյա տղամարդու, ով  իր հետ թմրանյութեր է ունեցել: Նրա անունը չի հաղորդվում: Ամերիկուհի Եվա Ռաուզինգը 49-ամյա Հանս-Քրիստիան Ռաուզինգի` ընտանեկան հարուստ ժառանգորդի կինն էր:  Ռաուզինգները ծագումով շվեդ են, սակայն նրանց մի մասը բնակվում է Միացյալ Թագավորությունում: