«San Gabriel Valley Tribune» պարաբերականն անդրադարձել է Նատալի Սարգսյանի ճակատագրին, ով մահացել էր 2007թ-ին Լոս Անջելեսում, 17 տարեկանում: Նրա պատմությունը համընդհանուր ուշադրության էր արժանացել, քանի որ նրանց ընտանիքի ապահովագրությամբ զբաղվող «CIGNA» ընկերությունը մերժել էր երիկամի պատվաստման իրականացումը:
Փորթեր Ռանչեում բնակվող Հիլդա եւ Գրիգոր Սարգսյաններն արցունքն աչքերին են հիշում իրեց դստերը, ով իր վարդագույն սենյակում զգեստների էսքիզներ էր գծում եւ երազում դրանք իրականություն դարձնել: Նրանք լի են վճռականությամբ` պահպանելու Նատալիի պատմությունը` փրկելու համար մյուսներին:
Նրանք հիմնել են Նատալի Սարգսյանի հիմնադրամ եւ այդ օրվանից կազմակերպում են նորաձեւոթյան ամենամյա ցուցադրություն` միջոցներ հավաքելու համար արվեստ եւ բժշկություն ուսումնասիրող ուսանողների համար: Հինգերորոդ տարեկան ցուցադրությունը տեղի կուենա առաջիկա հանգստյան օրերին` Կալաբասասում:
Բացի այդ, նրանք առաջարկել են փոխել դաշնային օրենքը, որը թույլ չի տալիս հայտ ներկայացրել ապահովագրական ընկերությունների դեմ` բուժումը մերժելու դեպքում:




























