Հանրապետականների Քալիֆորնիայի կոնգրեսը շարունակում է աջակցել Գրեգ Քըրքորյանի թեկնածությունը 43-րդ ընտրատարածքում` նահանգի օրենսդիր մարմնի ընտրություններում: Այս մասին նշվում է Հանրապետականների Քալիֆորնիայի կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Glendale News-Press-ը:

Այդ կազմակերպությունը նշում է, որ վերջերս մամուլում տպագրված հոդվածն ընթերցողներին կարող է բերել այն մտքին, որ կառույցը չէր պաշտպանի Գրեգ Քըրքորյանի թեկնածությունը, եթե տեղյակ լիներ նախկինում նրա կնոջ անձնական ֆինանսական հարցերի մասին: Սակայն կազմակերպությունը երբեք նման հայտարարություն չի արել:

«Մենք բոլորին պարզ ուզում ենք հասկացնել, որ Գրեգ Քըրքորյանի թեկնածությանը հավանություն տալու առաջարկն ըստ արժանվույն պաշտպանվել է եւ որոշ բանավեճերից հետո քվեարկությունն անցել է միաձայն: Այդ պահից ոչինչ չի փոխվել»,-նշել է Հանրապետականների Քալիֆորնիայի կոնգրեսը:

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին 43-րդ ընտրատարծքում նոյեմբերի 6-ին աջակցել եւ քվեարկել Գրեգ Քըրքորյանի օգտին»,-ասված է հայտարարության մեջ: