Ձկների արյամբ սնվող խեցգետինը, որը բնակվում է Կարիբյան ծովի կորալային խութերում, Gnathia marleyi անվանումն է ստացել` ի պատիվ հայտնի երաժիշտ Բոբ Մարլիի:

Lenta.ru -ն, հղում անելով ԱՄՆ-ի Գիտական ազգային հիմնադրամի կայքին, գրում է, որ ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի համալսարանի կենսաբան Փոլ Սիքքելը, որը հայտնաբերել է խեցգետնի նոր տեսակը, հստակեցրել է, որ որոշել է այն անվանել Մարլիի պատվին, որպեսզի դրանով իր սերն ու հարգանքն արտահայտի երաժշտի արվեստի նկատմամբ:

«Բացի այդ, նման խեցգետինները Կարիբյան տարածաշրջանում նույնքան առանձնահատուկ երեւույթ են, որքան Բոբը»:

Gnathia marleyi -ն Կարիբյան տարածաշրջանում վերջին 20 տարիներին հայտնաբերված միակ կենդանին է, ասվում է ԱՄՆ-ի Գիտական ազգային հիմնադրամի կայքի հաղորդագրությունում:

Gnathia marleyi-ի երիտասաևրդ ներկայացուցիչները թաքնվում են կորալնենրի, ջրիմուռների արանքներում` սպասելով որսին: 

Ավելի ավագները չեն սնվում, նրանք կարող են առանց սննդի դիմանալ 2-3 շաբաթ: