Բոսնիական սերբերի նախկին ռազմական առաջնորդ Ռատկո Մլադիչի առողջական վիճակը վատթարացել է Միջազգային տրիբունալի նիստի ժամանակ: Նրան հետազոտման համար տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է sobesednik.ru-ն:

Դատական նիստը, որի ընթացքում ցուցմունքներ է տվել մեղադրանքի կողմի վկան` Բոսնիա եւ Հերցոգովինայում խաղաղարար ուժերի նախկին ներկայացուցիչ Դեվիդ Հարլանդը, դադարեցվել է: Բոսնիական սերբերի նախկին հրամանատարը մոտ 16 տարի թաքնվել է միջազգային արդարադատությունից: Նա ձերբակալվել էր Սերբիայում 2011թ. մայիսի 26-ին, իսկ մայիսի 31-ին ուղարկվել Հաագա:

Մլադիչը մեղադրվում է ցեղասպանության, պատերազմի օրենքների խախտման, մարդկության դեմ հանցագործությունների մեջ: 1995թ. Սրեբրենիցայում սերբ գրոհայինները մոտ 8 հազար մահմեդականների էին սպանել: