Le Figaro-ի գլխավոր խմբագիր Էթյեն Մուժոն հրաժարական է տվել: Նրա փոխարեն նշանակվելու է Ալեքսի Բրեզեն, ով եղել է Le Figaro հանդեղի Le Figaro Magazineամենշաբաթյա հավելվածի գլխավոր խմբագիրը: Պարբերականում Բրեզեն սկսել է աշխատել 2000 թվականից:

Մուժոն դարձել էր Le Figaro-ի գլխավոր խմբագիր 2007թ.: Մինչ այդ նա 20 տարի աշխատել էր TF1 հեռուստաալիքում փոխնախագահի պաշտոնում: Խմբագրության կոլեկտիվը հաճախ է քննադատել Մուժոյին իր ոչ օբյեկտիվության պատճառով: Դա ավելի ցայտուն էր դարձել նախագահական ընտրարշավի ժամանակ: Պարբերականն այն ժամանակ պաշտպանում էր Նիկոլա Սարկոզիի շահերը: Որպես հետեւանք, Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել էր հարցազրույց տալ Le Figaro-ին:

Դեռ 10 օր առաջ Մուժոն հայտարարել էր, թե մտադիր չէ հրաժարական ներկայացնել, իսկ այժմ նրա հրաժարականի պատճառները հստակ չեն: