Ռուսաստանի Կրասնոդարի մարզային դատարանը քրեական հեղինակություն Վլադիմիր Տատարենկովին մեղավոր է ճանաչել երկու մարդու սպանության մեջ եւ դատապարտել 13,5 տարվա ազատազրկման, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Նա պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում:

2010-ի ամռանը «Տատարին» մականունով «ռեկետ» անողին Հունաստանին տեղափոխել են Ռուսաստան: Ռուս քննիչները նրան մեղադրել են 1994 թվականին Կրասնոյարսկում Ալեքսանդր Նաումովին եւ Կիրիլ Վոյտենկոյին սպանելու մեջ:

Պետական մեղադրողը պահանջել է Տատարենկովին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Մեղադրյալը պնդել է, որ ինքը ոչ մի սպանություն չի կազմակերպել, սակայն իմացել է դրանց կազմակերպման մասին:

Քննության վարկածով, «Տատարինը» 1990-ականներին գլխավորել է հանցավոր խմբավորում, զբաղվել «ռեկետով», իսկ ավելի ուշ սպանություն կատարել` ալյումինի արդյունաբերության մեջ ազդեցության ոլորտներ բաժանելու ժամանակ:

1999-ին նրան ձերբակալել է Հունաստանի ոստիկանությունը եւ նրան դատապարտել են 14 տարվա ազատազրկման` ապօրինի զենք կրելու համար: Նա շուտով կարող էր դուրս գալ բանտից, եթե հունական իշխանությունները նրանց չհանձնեին Ռուսաստանին: