Միլիոնատեր Սիլվիո Բեռլուսկոնին, ով մտադիր է կրկին անգամ պայքարել Իտալիայի վարչապետի պաշտոնի համար, պատրաստվում է 7-րդ անգամ պապիկ դառնալ, հաղորդում է rosbalt.ru-ն` վկայակոչելով Oggi շաբաթաթերթը:

75-ամյա քաղաքական գործչի երրորդ դուստրը` Էլեոնորան հղիության երրորդ ամսում է: Լրատվամիջոցների փոխանցմամբ, երեխայի հայրը բրիտանական լոդել Գայ Բիննսն է: պարբերականը նշում է, որ այս կապակցությամբ Բեռլուսկոնիների տանը երջանիկ մթնոլորտ է: «Սիլվիո պապիկը, թերեւս, ամենաերջանիկն է, քանի որ ի վերջո փեսա կունենա, ում հետ ստիպված չի լինի խոսել միայն ֆուտբոլից»:

Իհարկե, դեռ հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացի կլինի Բեռլուսկոնիի թոռնիկը:

Նշենք, որ Բեռլուսկոնին երկու երեխա (Մարինա եւ Պիեռ Սիլվիո) ունի առաջին ամուսնությունից, եւ երեք երեխա Վերոնիկա Լարիոյից (Բարբըրա, Էլեոնորա եւ Լուիջի):