Tetra Pak-ի ժառանգորդ Հանս Քրիստիան Րաուզինգը ձերբակալվել է սեփական կնոջը` Եվային սպանելու կասկածանքով, որի մարմինը հայտնաբերվել էր երկուշաբթի` Լոնդոնի կենտրոնում գտնվող իրենց առանձնատանը, հաղորդում է The Daily Mail-ը:

Սակայն երկուշաբթի օրվանից ոստիկանությունը չի կարողանում հարցաքննել նրան: Րաուզինգը տեղափոխվել է հիվանդանոց ալկոհոլային կախվածությունից բուժվելու նպատակով, եւ մինչ այժմ ի վիճակի չէ պատասխանելու իրավապահների հարցերին:

«Մենք մինչ այժմ հարցեր չենք կարող տալ պարոն Րաուզինգին: Նա ձերբակալվել է կնոջ սպանության մեղադրանքով, եւ այժմ մենք սպասում ենք, թե երբ մեզ կհայտարարեն, որ կարելի է նրան հարցաքննել», -  լոնդոնյան ոստիկանությունից հայտնել է տեսուչ Շարոնը, հաղորդում է NEWSru.com-ը:

 Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Րաուզինգը այն ընտանիքի ներկայացուցչուհին է, որը բազմամիլիարդանոց ունեցվածք է վաստակել շնորհիվ  TetraPak փաթեթի, նա մահացած էր գտնվել Լոնդոնի կենտրոնի իր տանը: Ըստ նախնական վարկածի` 48-ամյա կնոջ մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումն է եղել: 

Ծագումով ամերիկուհի Եվա Րաուզինգը Հանս Քրիստիան Րաուզինգի` Մեծ Բրիտանիայի ամենահարուստ  ընտանիքներից մեկի ժառանգորդի կինն էր: Րաուզինգների ընտանիքն ունի շվեդական ծագում, սակայն նրա ներկայացուցիչների մի մասն ապրում է Միացյալ Թագավորությունում: