Հուլիսի 14-ի օրվա երկրորդ կեսին եւ 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առավելապես արեւելյան շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 16-ից 18-ը՝ առավելապես առանց տեղումների եղանակ, 14-ից 15-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 2-3 աստիճանով, 17-ից 18-ը նույնքան կբարձրանա:

Երեւանում, հուլիսի 14-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: