Հոլիվուդի դերասան Սիլվեստեր Ստալոնեի որդու` Սեյջի մարմինը օրեր շարունակ մնացել է նրա Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիի տան ննջասենյակում առնվազն 4 օր, հնարավոր է նաև մեկ շաբաթ:Մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների գալը Ստալոնե-կրտսերի ննջասենյակում սարսափելի խառնաշփոթ է եղել:
«Շատ աղբ կար, ծխախոտի մնացորդներ, դատարկ շշեր և ապակյա տարաներ: Այնտեղից շատ ահավոր հոտ էր գալիս, օդը զզվելի էր ու հեղձուցիչ», - նշել է տեղի ոստիկանության սպան, որի անունը չի նշվում:Ծանոթները հաստատել են , որ Սեյջը ապրել է ճգնավորի նման, երբեմն օրերով դուրս չգալով սենյակից: Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել, վերջին շաբաթվա ընթացքում նրա հետ ոչ-ոք չի կապնվել, իսկ տան աշխատակցուհին, ով եղել էր տանը նրա մահվանից առաջ, կարող էր ուղղակի չնկատել, որ իր տերը մահացած է, քանի որ նրան արգելված էր նույնիսկ թակել նրա սենյակի դուռը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին NEWS.am, հուլիսի 14-ին ԱՄՆ-ում մահացած են գտել ամերիկյան հայտնի դերասան և ռեժիսոր Սիլվեստեր Ստալոնեի որդուն` Սեյջ Ստալոնեին:




























