Իրան-Մեղրի սահմանակետում իրանահայ ուղեւորները ստիպված են եղել քայլել շրջակա տափաստաններից հայտնված կարիճների, մորեխների եւ այլ միջատների վրայով: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը` հղում անելով «Ա1+»-ին:
  
«Ուղեւորների մեկնաբանմամբ`միջատները աննախադեպ շոգի պատճառով շտապել են ստվեր փնտրել կայանված ավտոմեքենաների եւ ավտոբուսների տակ: Հայ եւ իրանցի ուղեւորները Իրանի սահմանակետից Մեղրիի սահմանակետ են հասել 3 ժամ անց:
Ի դեպ, Մեղրիի անցակետում ուղեւորներին ոչ մի միջատ չի անհանգստացրել»,- գրում է «Հայացքը»: