ԱՄՆ-ում 75 տարեկանում մահացել է դերասան Չեդ Էվերեթը` 1970-ականների «Բժշկական կենտրոն» սերիալի աստղը եւ Դեւիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմի դերակատարներից մեկը:

Ինչպես հայտնում է AP-ն, կես տարի դերասանը պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ:

Էվերեթը նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Սիրո նավակը», «Նա գրել է սպանություն» եւ «Քասլ»:
Դերասանուհի Շելբի Գրանտը, որի հետ Էվերեթն ամուսնացած էր 45 տարի, մահացել էր նախորդ տարի: Դերասանն ունի 2 դուստր եւ 6 թոռ: