Փոփ եաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի եղբայրը` Թիթո Ջեքսոնը մտադիր է իր խնամակալության տակ վերցնել Մայքլի երեք երեխաներին: Այս մասին հայտնել են Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները: Նա պատրաստում է փաստաթղթերը` դատարանի միջոցով որդեգրման ձեւակերպման համար:
Դրա համար Թիթոն հանել է իր ստորագրությունը փաստաթղթի տակից, որով մեղադրում են Մայքլ Ջեքսոնի ներկայացուցիչներ Ջոն Բրանքին ու Ջոն ԿըքՔլեյնին` երգչի ժառանգությունը տնօրինելու հետ կապված:
Բողոքը կազմվել է հուլիսի 17-ին Մայքլ Ջեքսոնի եղբայրներ Ժերմենի, Ռինդիի, Թյթոյի եւ քույրեր Ջանեթի ու Ռեբբիի կողմից:
Միաժամանակ, Մայքլ Ջեքսոնի ներկայացուցիչներ Ջոն Բրանքն ու Ջոն ՄըքՔլեյնը, ինչպես նաեւ Մայքլի մոր փաստաբան Սանդրա Ռիբերին անհանգստություն են հայտնում Մայքլի հարազատների գործողությունների առնչությամբ, որոնք փորձում են տնից դուրս անել Մայքլի մորը` Քեթրին Ջեքսոնին եւ հեռացնել նրան թոռների դաստիարակությունից, հաղորդում է LifeNews-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մոր` Քեթրինի տանը լուրջ վեճ է ծագել: Քեթրինի երեխաները փորձել են տնից դուրս անել նրա թոռներին:
Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, կոնֆլիկտը զարգացել է այն ֆոնին, որ Քեթրինի երեխաները, այսինքն Մայքլ Ջեքսոնի եղբայրներ ու քույրեր Ջերեմին, Ռենդին ու Ջանեթը փորձել են առանձնատնից դուրս անել Քեթրինի թոռներին, այսինքն Մայքլի երեխաներին` Փրինսին, Փերիսին ու Բլանքեթին:



























