Լեդի Գագայի դեմ դատարանում հայց են ներկայացրել` պահանջելով վճարել 10 միլիոն դոլարի փոխհատուցում պայմանագրի պայմանները խախտելու համար: Հայցը ներկայացրել է տիկնիկներ արտադրող MGA Entertainment ընկերությունը, որոնք  հայտնի մարդկանց նման տիկնիկներ է արտադրում:  Ըստ պայմանագրի` «Լեդի Գագա» տիկնիկները պետք է նրա երգերից հատվածներ երգեին: 

MGA Entertainment-ը 1 միլիոն դոլար էր վճարել  Bravado International-ին, որն զբաղվում է Լեդի Գագայի հետ կապված արտադրանքը շուկայում ներկայացնելով, եւ մեծ գումարներ էր ծախսել, որպեսզի ամռանն արտադրվի տիկնիկների առաջին խմբաքանակը:

Սակայն գարնանը  Bravado International-ն անսպասելի  ընդդիմացել էր, որ տիկնիկները երգեն, իսկ այնուհետեւ փորձել էր նրանց արտադրությունը  հետաձգել մինչեւ հաջորդ տարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AP-ին:

Լեդի Գագայի պաշտոնական ներկայացուցիչը MGA Entertainment-ի հայցն անվանել է  «անմտածված»: