Փոփ- աստղ Մայքլ Ջեքսոնի մորը զրկել են թոռների նկատմամբ խնամակալության իրավունքից: Այդպիսի որոշում է ընդունել Քալիֆորնիա նահանգի դատարանը Քեթրին Ջեքսոնի անցած շաբաթ անհետանալուց հետո:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնի մայրը, ով ոչ միայն երեխաների խնամակալն է, այլեւ նրա երեխաների համար պատասխանատուն, ոչ մեկի որեւէ բացատրություն չտալով, մի քանի օրով կորել էր եւ նրան ոչ ոք չէր կարողանում գտնել:  Քեթրինը պարզապես գնացել էր Արիզոնա նահանգ` սպա-առողջարան` իր ավագ դստեր Ռեբբիի հետ եւ անմտորեն անջատել էր աշխարհի հետ կապ հաստատելու բոլոր միջոցները: Բլենքեթը, Փրինսը եւ Փերիսը, մնալով մենակ, բազմաթիվ անգամ փորձել են կապ հաստատել տատիկի հետ, սակայն ապարդյուն:

Թեեւ, ավելի ուշ Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչ Սանդրա Ռիբերան հայտարարել է, որ Մայքլ Ջեքսոնի քույրերը` Ռեբբին եւ Ջանեթը պատասխանել են երեխաների զանգերին, սակայն չեն փոխանցել հեռախոսը տատիկին` ասելով, որ նա չի կարող խոսել: Երբ վերջապես երեխաներին հաջողվել է խոսել տատիկի հետ, նրանց թվացել է, որ նա հարբած է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: