Բժիշկ Կոնրադ Մյուրեյը, որը ազատազրկված է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով, երգչի մորը` Քեթրինին հրավիրել է բանտ` զրուցելու: Նա մտադիր է պատասխանել երգչի մորը հուզող հարցերին:
«Ինձ ասացին, որ նա նախքան այս աշխարհից հեռանալը ցանկանում է զրուցել հետս: Հաշվի առնելով, որ նա պատկառելի տարիքում է եւ առողջական վատ վիճակում, ինչպես նաեւ այն փաստը, որ նա իմ շատ հարազատ հանգուցյալ ընկերոջ մայրն է, ինձ համար մեծ պատիվ կլինի նրա հետ դեմ առ դեմ զրուցելը, նրա հարցերին պատասխանելը», - Մյուրեյի խոսքերը մեջբերում է CNN-ը:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչն ասել է, որ նրան կփոխանցի Մյուրեյի հրավերը, սակայն կասկածում է, որ այն կընդունվի:
Հիշեցնենք, Մայքլ Ջեքսոնի վաղաժամ մահը վրա էր հասել 2009թ. հուլիսի 25-ին` 50 տարեկան հասակում: 2011թ. նոյեմբերի վերջին ամերիկյան դատարանը երգչի բուժող բժիշկ Քոնրադ Մյուրեյին չորս տարվա ազատազրկման էր դատապարտել`ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Բժիշկը չի հերքում, որ պրոպոֆոլի ոչ մեծ չափաբաժիններ է տվել երգչին, բայց իրեն ոչ կանխամտածված սպանության մեջ մեղավոր չի ճանաչում:




























