2009-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առետուրը կազմել է շուրջ 488 մլն դոլար, ինչը 35.1 տոկոսով քիչ է 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend Capital-ը, արտահանումը կրճատվել է 37.4 մլն դոլարով եւ կազմել 154.2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 226.9 մլն-ով՝ կազմելով 333.8 մլն դոլար։

Այսպիսով, Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանի արտաքին առեւտրի գործընկերների շարքում։

Այս ընթացքում Վրաստանը մեծացրել է առեւտրաշրջանառությունը Կանադայի (96 մլն դոլար), Հայաստանի (39.8 մլն դոլար), Սաուդյան Արաբիայի (9.1 մլն դոլար) եւ այլ երկրների հետ, հայտնում է Business-Վրաստանը։