Բրիտանացի հայտնի գրող եւ դերասան Սթիվեն Ֆրայն իր Twitter-ում խնդրել է անել հնարավոր ամեն ինչ`օգնելու Pussy Riot-ի աղջիկներին:
Twitter-ում Ֆրայն ունի 5 հազար համակիր, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»: Ավելի վաղ աղջիկների պաշտպանությամբ էին հանդես եկել Sting-ը, Red Hot Chili Peppers-ը եւ Genesis-ը:
Հուլիսի 31-ին Մոսկվայում շարունակվում են Քրիստոս Փրկչի տաճարում փանք-աղոթքի գործով լսումները: Նախօրեին նիստը տեւել էր 11 ժամ:
Մեղադրյալներ Տոլոկոննիկովան, Ալյոխինան եւ Սամուցեւիչը երեկ ներողություն են խնդրել հավատացյալներից, սակայն իրենց մեղքը չեն ընդունել:
Աղջիկներին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:




























