ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային 40 բաժանորդ ստացել է Google Nexus S սմարթֆոն` հատուկ խաղարկության արդյունքում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, սմարթֆոնների խաղարկությանը մասնակցել են հետվճարային` անհատական կամ կորպորատիվ սակագնային պլանի անհատապես վճարող այն բաժանորդները, որոնց վերջին երեք ամիսների ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 30000 եւ ավելի դրամ:

40 հաղթողներն ընտրվել են վերջին փուլ անցածների թվից` պատահական ընտրությամբ, եւ հրավիրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` սմարթֆոնները ստանալու:

Ըստ հաղորդագրության՝ անհատապես վճարող հետվճարային բաժանորդների միջեւ խաղարկությունը կազմակերպվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ այսօրինակ միջոցառում էր անցկացվել ընթացիկ տարվա ապրիլի 25-ին: