Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ն սատարելու է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը այս առումով փորձեց մի քանի հարց ուղղել անձամբ քաղաքապետին, սակայն քարտուղարուհին փոխանցեց, որ քաղաքապետը մի քանի օր է, ինչ արձակուրդում է: Քաղաքապետի բջջայինն էլ երկար ժամանակ չէր պատասխանում մեր զանգերին:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն կայացրել է իր որոշումը եւ հենց իրեն էլ կաջակցի: 13 տարի քաղաքապետ եղած Սամվել Դարբինյանի հետ այս ընտրություններում որպես մրցակից մինչ այս պահը շրջանառվում են ՀՀ փաստաբանների պալատի անդամ, անկուսակցական Կարեն Թումանյանի, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մարուքյանի, ԲՀԿ-ականներ Արմեն Այվազյանի եւ Լոռիի արդեն նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի, (որին ԲՀԿ-ն կսատարի), ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսայի` Տարոն Ապրեսյանի անունները: Շրջանառվում է նաեւ ՀՀՇ-ական Կարեն Ադամյանի անունը:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























