Այսօր` օգոստոսի 2-ին, Շիրակի մարզում ավտովթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել ռուս զինվորականներ:
NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակիցը հայտնում է, որ առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում Ռուսաստանի քաղաքացի Մարկ Սեդունյովը, վարելով «Օպել» մակնիշի 32 ՍՍ 541 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացիներ, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը եւ ուղեւոր` 23-ամյա Վիտալի Աֆանասեւը:
Հիվանդանոց տեղափոխվածները ծառայում են Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկում որպես դասակի հրամանատարներ:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի


























