Արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 2-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի «Սեւան-Հրազդան կասկադ» Հրազդանի ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքում մարդ է ընկել, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:


























