Արարատի մարզի Վարդաշատ գյուղի բնակիչ, 85-ամյա Հայկ Հովհաննիսյանը պատահաբար օղու փոխարեն ացետոն է խմել, ինչի արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց եւ 3 օր անց` այսօր օգոստոսի 6-ին մահացել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւՎարդաշատ Համայնքի ղեկավար` Արգամ Կարապետյանը:

Նրանից նաեւ տեղեկացանք, որ դրանից առաջ մահացածի տանը մատաղ է եղել: «Այդ դժբախտ դեպքը պատահաբար է տեղի ունեցել: Մահացողի  հարազատները Մոսկվայից իրենց հյուր են եկել, ինչի առթիվ մատաղ են արել: Վերջինս առավոտյան ցանկացել է մեկ բաժակ օղի խմել, բայց պատահաբար օղու փոխարեն ացետոն է խմել: Ինքնազգացողությունը վատացել է, տարել են հիվանդանոց, որտեղ ուշքի չգալով  մահացել է»,- մանրամասնեց գյուղապետը: