«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, օգոստոսի 10-ին ժամը 09.00-ից մինչեւ օգոստոսի 11-ը ժամը 21.00-ը կդադարեցվի՝

Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ, Բանավան, Մայակ, Բագրեւանդ թաղամասերի, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, 2-րդ զանգվածի 27, 3-րդ զանգվածի 32, 28, 26, 9-րդ զանգվածի 6, 21, 22, 27, 33, 34, 35, 36, 42, 43, 44, 45, 46, 46Ա, Բագրեւանդ 1 շենքերի,

Ավան վարչական շրջանի Ոստիկանական հոսպիտալի, թիվ 12 պոլիկլինիկայի, Սաֆարյան փողոցի, Խուդյակով 68, 68/1, 70, 84/1, 84/2, 84/3, 84/4 հասցեների, Չարենց 12, Դուրյան 31, 32, 38, 39, 44, 45, 46 շենքերի, Հին Ավան 7-րդ փողոցի ու 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: