Հայաստանի տարածքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ քամին հարավային է` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-13-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երեւանում օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ: Ջերմաստիճանը ցերեկը կլինի 36-39 աստիճան տաքություն, գիշերը` 22-ից 25 աստիճան:




























