Հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպել է «Երևան սիթի տուր» երկժամանոց զբոսաշրջային ծրագիր: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծրագիրն իրականացվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ:

Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և, ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը: