Օրերս Արտաշատի Վերին Դվին գյուղում հարեւանների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մոտ 50 տարեկան հարեւանները վիճաբանության ընթացքում սկսել են միմյանց հարվածներ հասցրել ձեռքին եղած գործիքներով: Դեպքի վայրում է եղել նաեւ կռվող կողմերից մեկի՝ Սիմոնի անչափահաս որդին, ում գլխին մուրճով հարվածել է հարեւանը՝ ոմն Սամվել: Սակայն հիվանդանոց տեղափոխելիս՝ երեխան բժիշկներին ասել է, թե գլուխը խփել է տանիքի մեխին ու վնասվածք ստացել:

Ոստիկանների միջամտությունից հետո է միայն բացահայտվել, որ հարեւանը մուրճով հարվածել է երեխայի գլխին: Ոստիկանությունից NEWS.am–ի թղթակցին դեպքի կապակցությaմբ հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Իսկ երեխային հարվածներ հասցրած Սամվելին ստորագրությամբ բաց են թողել: